Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավվման շուրջ «ArmLur.am»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
-Պարոն Մելքումյան արդեն հինգ օր է` ՊՊԾ գնդի տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» զինված խմբի հսկողության տակ: Ըստ Ձեզ` ինչի՞ց սկսվեց ամեն ինչ:
-Մեր նպատակն արյունահեղություն թույլ չտալն է: Երկիրը պետք է հստակ լուծումներ գտնի. մեզ հոկտեմբերի 27, մարտի 1 պետք չէ: Կարծում եմ, որ սա ինչ-որ գործընթացների հետևանք է: Երկրում կա արդարության պակաս, կան տարբեր սոցիալական խնդիրներ: Պետք է արմատական փոփոխություններ կատարվեն: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մենք տեսանք, փաստորեն, ադեկվատ չէր այդ փոփոխություններ անելու գործընթացը: Ինչ-որ բան պետք է կատարվի, որ լիցքաթափվի:
-Դուք այս խնդրի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:
-Մենք` սկսած աշակերտից մինչև թոշակառու, պետք է ամեն ինչ անենք: Եթե բոլորով այս հարցի շուրջ մոբիլիզացվենք` թե´ իշխանությունը, թե´ ժողովուրդը, թե´ այդ մարդիկ, որոնք գտնում են` եթե ինչ որ հարցի շուրջ կոնսենսուսի գան, անպայման այս հարցը կլուծվի: Դա բխում է մեր ժողովրդի եւ պետության շահերից:
-Պարո´ն Մելքումյան, զինված խմբի պահանջներից մեկն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Դուք իրատեսական համարո՞ւմ եք այս պահանջի կատարումը:
-Շատ անշնորհակալ գործ է այդ հարցի պատասխան տալը, բայց կարծում եմ` խնդիրը դրա մեջ չէ: Մենք էպիզոտում ենք, որը պետք է լուծվի, այդ դրվագըբպետք է լուծվի:
Արփինե Թովմասյան