Զորի Բալայանի հայտնի նամակին հետեւեց ուրբաթ օրը տարածված ՀՀ ՊՆ-ի ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի հայտարարությունը, որտեղ նա պաշտպանել է այդ նամակում առաջ քաշած թեզերը: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Արցախի խնդիրը լուծելու մանդատը հանձնվում է Ռուսաստանի Դաշնությանը: Ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մոտ ապագայում կարող է ԼՂ-ում եւ ազատագրված շրջաններում խաղաղապահների անվան տակ սեփական զորքերը տեղակայել՝ այդ կերպ ստիպելով Ադրբեջանին եւս մտնել ՄՄ: Բայց որպեսզի ՀՀ-ից «ռուսաց թագավորին» ուղղված նամակի հավասարակշռությունը պահպանվի, Սերժ Սարգսյանի վստահելի Քոթանջյանն իր հրապարակային խոսքն ուղղել է նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներին: Ո՞րն է Արցախին սպառնացող վտանգը: «Ժողովուրդ»-ի հարցին Քոթանջյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ