ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին «ՌԻԱ»-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կնպաստեն կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության շարունակությանը և կշարունակեն աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման համար»,- հայտարարել է Ուորլիքը: