
ArmLur.am լրատվականի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով` պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:
Այսօր կորոշվի Եղնուկյանի խափանման միջոցը:
Նշենք, որ այդ հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում: