Այսօր Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ` Կարեն Մեժլումյանի գլխավորությամբ, հրավիրել է Հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ, որտեղ քննարկվեցին վերջին օրերին Մ. Խորենացու փողոցում տեղի ունեցած հավաքների բերման ենթարկված մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբանների մասնագիտական գործունեությանը ՀՀ ոստիկանության կողմից խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ:
Քննարկմանը ներկա են փաստաբաններ Լիանա Բալյանը, Արա Ղազարյանը, Արսեն Մկրտչյանը և այլք: Նրանք ներկայացնում են իրենց պաշտպանյալների վիճակը ոստիկանությունում:
Արա Զաքարյանը փոխանցում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, ըստ որի՝ իր մասնակցությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ եւ հարցը խաղաղ ձեւով լուծում կգտնի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: