
Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գերազանցեց Էստոնիայի հավաքականին:
Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային մրցաշարում: A ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրին 4 հանդիպում, որոնցից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել եւ 5 միավորով գրավեցին 5-րդ հորիզոնականը: Հայաստանը պայքարը շարունակեց 17-ից 20-րդ տեղերի համար՝ մրցելով Էստոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 74:68 հօգուտ Հայաստանի: Այս խաղի ամենաարդյունավետ խաղացողը Սթիվեն Էնոչն էր:
Այժմ Հայաստանի հավաքականը 17-րդ տեղի համար ևս մեկ հանդիպում կանցկանցի:
ՀԱՕԿ լրատվության բաժին