ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ: Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ՝ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ՝ ի՞նչ գործ ունեմ էդ կարգի բաների հետ: Որ տղա լիներ, կարող ա պատժեի, բայց…»:

Մհեր Սեդրակյան «Հայնյուզ»

Բայց նման բան կարող են մտածել բոլորը, ովքեր գոնե հեռակա գիտեն Մ. Սեդրակյանին ու նաեւ գիտեն, թե որ կուսակցության անդամ է ծնոտ կոտրելու սիրահար պատգամավորը: Իսկ միայն վերջին հանգամանքը բավական է տարբեր տեսակի կասկածներ ունենալու համար: Չէ՞ որ այդ նույն կուսակցության ներկայացուցիչ, քրեաօլիգարխ Սուրիկ Խաչատրյանը գործարար կնոջը ապտակեց շատերի ներկայությամբ, եւ ՀՀԿ-ականների կողմից ոչ մի գնահատական չհնչեց: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ական քրեաօլիգարխների համար կին ծեծելը նորմալ երեւույթ է: Ուստի տեղին է Զ. Փոստանջյանի մտահոգությունը:




Լրահոս