
Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 15 մարդ: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новостиն` հղում կատարելով Abendzeitung Muenchen թերթին: Մյունխենի ոստիկանությունը այժմ խոշորամասշտաբ գործողություն է իրականացնում առեւտրի կենտրոնում` հրահանգելով բնակիչներին խուսափել այդ շրջանից: