ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյանը դժգոհություններ է ունեցել՝ ընտրությունների հետ կապված, ինչն էլ, իր հերթին, կապված է եղել սպորտի նախարարության հետ: Տեղի է ունեցել տղամարդկանց խոսակցություն, եւ յուրաքանչյուրը հեռացել է՝ իր կարծիքին մնալով»:

Հովհաննես Մարգարյան «Նյուզ»

Եթե խոսակցությանը մասնակցող երկու կողմն էլ տղամարդիկ են, հետեւաբար խոսակցությունը պետք է լինի տղամարդկանց խոսակցություն, էլ ի՞նչ կարիք կա ՕԵԿ-ականների կողմից անընդհատ շեշտել խոսակցության «տղամարդկային» լինելու հանգամանքը եւ այն, որ յուրաքանչյուրը հեռացել է՝ իբրեւ թե իր կարծիքին մնալով: Միգուցե իրականում ամեն ինչ այդքա՞ն էլ այդպես չի եղել, եւ ՕԵԿ-ականներն ա՞յդ պատճառով են խառնվել իրար: Հատկապես պետք է հաշվի առնենք, որ «տղամարդավարի» վիճողներից մեկը Գագիկ Ծառուկյանն է եղել, իսկ նա այնքան էլ աչքի չի ընկնում իր նուրբ վարվեցողությամբ:




Լրահոս