ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ
Դերասան, հումորիստ Վարդան Պետրոսյանը հոկտեմբերի 20-ին վթարի է ենթարկվել Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին: Վարդանի քրոջ՝ Աշխենի փոխանցմամբ՝ դերասանը մենակ է եղել մեքենայի մեջ, նա գյուղից է վերադարձել: Վթարից անմիջապես հետո դերասանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Վարդան Պետրոսյանին անմիջապես վիրահատել են, վիրահատության ժամանակ նրա փայծաղը հեռացրել են, իսկ լյարդը կարել, միացված է արհեստական շնչառական ապարատին, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր»,-«ԳԱԼԱ»-ի հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Հունանյանը:
Երեկ՝ օրվա ավարտին, մենք տեղեկացանք, որ Վ. Պետրոսյանը գիտակցության է եկել, եւ նրա կյանքին, բարեբախտաբար, այլեւս վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ»-ը սիրված դերասանին շուտափույթ ապաքինում է մաղթում:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու հավաքականը:
Վ. Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահը նրան առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել ազգային հավաքականը, բայց նա հրաժարվել է առաջարկից՝ խորին շնորհակալություն հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար. «Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է հոկտեմբերի 31-ին:




Լրահոս