Ուժայինների մեջ կռիվ է ընկել, թե ով է մեղավոր այս իրավիճակի համար. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման պատճառով ուժային կառույցների՝ հատկապես ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարության միջեւ կռիվ է ընկել:

Երկուստեք իրար են մեղադրում այդ իրավիճակի ստեղծման պատասխանատուն լինելու մեջ: ԱԱԾ ղեկավարությունը մեղադրում է ոստիկանությանը, թե դու քո կառույցը լավ չես հսկել, որ դրսից մի խումբ մարդիկ են եկել ու գրավել:

Ոստիկանությունն էլ արդարանում է, թե գնդում ընդամենը 8 ծառայող է եղել՝ խմբի մոտ երեք տասնյակի դիմաց:

Ոստիկանությունը միաժամանակ ԱԱԾ-ին մեղադրում է, քանի որ օպերատիվ հետախուզությունն այս կառույցն է իրականացնում, ինչու է թերացել այդ մասին ժամանակին տեղեկանալու ու իրենց տեղեկացնելու վերահաս վտանգի մասին, հատկապես, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելուց հետո հայտարարվել էր, թե նա ու իր համակիրները պլանավորել են գրավել պետական նշանակության կարեւոր օբյեկտներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս