Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի Հալեպի շրջանում զոհվել է ազգությամբ ռուս, շարքային զինվոր Նիկիտա Շևչենկոն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»­ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»­ ին: Զինվորն ուղեկցել է ավտոշարասյունը, որը տեղափոխում էր սնունդ և ջուր տեղի բնակիչների համար:

Բնակավայրերի մոտակայքում ավտոմեքենաների մոտ պայթել են զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերը: Ռուս զինվորականները, բժիշկները պայքարել են ծանր վիրավորված զինվորի կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Սիրիայում ռուս զինվորի մահվան առաջին դեպքը չէ: Հուլիսի սկզբին խփվել էր Մի ­25 ուղղաթիռը, որի հետևանքով ուղղաթիռում գտնվող երկու զինվորը մահացել է:




Լրահոս