Մենք ուղղակի պարտավոր ենք խուսափել արյունահեղությունից. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներն ազատ են արձակել ևս երկու պատանդ ոստիկանների: Ինչ վերաբերում է պատանդ պահվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, ապա նրանք ազատ կարձակվեն այն դեպքում, երբ կատարվի մամուլի կետ բացելու զինյալների պահանջը:

Դեպքերի մասին ArmLur.am-ի հետ զրույցում  իր տեսակետը  հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Այն, ինչի մասին քիչ առաջ տեղեկացանք բանակցությունների ընթացքի մասին դրական եմ գնահատում, քանի որ ստացվում է, որ բանակցությունները արդյունավետ են դառնում: Հուսանք, որ ամեն ինչ կհարթի, կարծես գործողություններն այդ ընթացքով են շարժվում»:

Մեր այն հարցին, թե կհաջողվի արդյոք խուսափել արյունաեղությունից, պատգամավորը նշեց, որ մենք ուղղակի պարտավոր ենք խուսափել արյունահեղությունից:




Լրահոս