«Ես էլ եմ մեղավոր, Դուք էլ եք մեղավոր, ընդդիմությունն էլ է մեղավոր, բոլորս մեղավոր ենք, որ այսօր մեր երկրում այսպիսի իրավիճակ է տիրում: Ես ճանաչելով տղաներին, նրանք հերոս տղաներ են, ազգանվեր, միշտ եղել են ժողովրդի կողքին և այսօր նրանց տեռորիստ անվանելը ուղղակի հանցագործություն է », – ArmLur.am-ի հետ զրույւցում, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավվմանն ասաց, երգիչ Արթուր Իսպիրյանը:
Վերջինս նշեց, որ այս խնդրի հանգուցալուծումը պետք է անհապաղ տրվի: «Պետք է անհապաղ տղաների հետ կլոր սեղանի շուրջ նստեն եւ որոշեն ոսկե միջինը, ամեն ինչ անեն, որպեսզի արյունահեղություն չլինի, ինչ անեն, որ ժողովուրդը այլեւս չշարունակի այս վիճակում ապրել»,-հավելեց նա: