ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն «Ժողովուրդ»-ի հարցին, թե Ուկրաինան ինչպես է ընդունել այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, ասաց. «Անշուշտ, թե՛ Ուկրաինան եւ թե՛ Հայաստանը եվրոպական երկրներ են, մենք համոզված ենք դրանում, բայց թե որ կողմը գնալ՝ դուք պետք է որոշեք: Ինչ վերաբերում է Ուկրաինային, նշեմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը եւ ընդհանրապես ժողովրդի մեծ մասն այս հարցում միասնական կարծիք ունեն»: Մեր զրուցակցի խոսքով՝ Ուկրաինայի ժողովրդի 60 տոկոսը եվրոպամետ է. «Բայց ռուսական պրոպագանդան, իհարկե, գործում է գիշեր-ցերեկ, եւ այն, ինչ խոսք, ուժգնորեն ազդում է մարդկանց տրամադրվածության վրա»: ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպանի կարծիքով՝ վաղ թե ուշ Ռուսաստանի Դաշնությունն էլ կմիանա Եվրոպային:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ