
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Սասնա ծռեր» խումբն ազատ է արձակել նաև հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր, որ երեկ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին: Առավոտյան արդեն ազատ էր արձակվել երկու ոստիկան: