
Ինչպես արդեն հայտնել էինք «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական-վերլուծական ծրագրի ընթացքում Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հեռախոսակապով ներկայացրել էր բանակցությունների մասին որոշ մանրամասներ:
Բալասանյանն ասել էր, որ իշխանության առաջարկները կոմպետենտ են, սակայն խումբը դեռ քննարկում է դրանք. «Նրանք առաջարկում են այլ բաներ` Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձեւավորում, իսկ ամենակարեւոր հարցը դրել են Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին եւ գտնվում է օրակարգային ամենակարեւոր հարցերում»: