«Ես կարծում եմ, որ դա զինյալների խելացի քայլն է: Գրոհի ժամանակ՝ մասնավորապես ոստիկանական կրակից կարող են պատանդներ զոհվել և հետո պարզել, թե ում փամփուշտից է զոհվել այս կամ այն անձը՝ անհնար կլիներ: Եվ դա հրաշալի հնարավորություն է իշխանության համար՝ ագիտացիոն որոշակի հաղթանակ տանել»,- ներկա իրավիճակի և պատանդների ազատ արձակման շուրջ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Քաղաքագետի խոսքով ՝ հումանիստական դրդապատճառներով է նման որոշում ընդունվել: Հայկ Մարտիրոսյանը վստահ է, որ Վիտալի Բալասանյանը դրանում դեր է խաղացել: «Նաև՝ վստահ եմ, որ մամուլի կետը նույնպես կարևոր ձեռքբերում է զինյալների համար, եթե, իհարկե, դա նրանց հաջողվի ունենալ: Եթերում գրոհ անելն ու զինյալների խոսափող ունենալը հաստատ իշխանությունների շահերից չի բխում»,- եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան