
Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների նկարները հայտնվել են համացանցում:
ArmLur.am-ը նկարների մեջ նկատեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանին: Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանի բնակարանում օրեր առաջ խուզարկություն էր անցկացրել ոստիկանությունը: Իսկ նրա հարազատները հայտարարում էին, որ Գերավետյանն անհետ կորել է:
Եվ այսպես, պարզվում է` նա «Սասնա ծռեր» խմբի հետ գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում: