Ի՞նչ է կատարվում ՊՊԾ գնդի հարակից տարածքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ավելի քան մեկ ժամ է` լրագրողները գտնվում են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, որտեղ, ըստ նախնական, հայտարարության, պետք է հայտարարությամբ և մամուլի ասուլիսով հանդես գան «Սասնա ծռեր» խմբի անդամները:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ րոպեներ անց ասուլիսը կմեկնարկի:

Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանը:

Նշենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` զինված խմբի անդամների հետ բանակցություններից հետո, հաջողվել է սնունդ փոխանցել, իսկ այսօր արդեն պատանդներն ազատ են արձակվել:

Այսօր լրագրողները Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվել են դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք: ԶԼՄ ներկայացուցիչներին հրահանգվել է անջատել հեռախոսները և կապի ցանկացած միջոց:

46fabbf0-8674-4d63-8fab-96290e85c931




Լրահոս