
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այս պահին զրուցում է լրագրողների հետ` նշելով, որ իրենք ողջունում են ժողովրդին:
«Մեր ժողովուրդը հիմա մեզանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հավաքվում է: Մենք ողջյուններով կապվում ենք ժոովրդի հետ: Հենց ժողովուրդը շատանում է, շարժումը կառուցվածքային ձևեր է ստանում: Կարճ ժամանակ հետո մենք կունենանք մեր երազած Հայաստանը: Ամեն մի գիտակցված ընդվզում բերում է իր ցանկալի արդյունքը: Մեր վրա եղել մեկ գրոհ, որը ոչնչացվել է: Մենք չենք վախենում, մենք մտածում ենք` ինչպես պլանավորել մեր անվտանգությունը»:
Վարուժան Ավետիսյանը նշում է, որ պետք է նոր կառավարություն ստեղծվի, որտեղ կլինեն մաքուր կենսագրություն ունեցող անձիք: Վարուժան Ավետիսյանը այդ մարդկանցից մի քանիսին նշեց՝ Արա Պապյան, Հայկ Մարտիրոսյանին: