
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 61 մարդ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ականները պայթել են փոքրամասնություն համարվող հազարացիների բողոքի երթի ժամանակ, վիրավորվել է ավելի քան 200 անձ:
BBC-ի փոխանցմամբ` ահաբեկչության ողջ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: