Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru-ն, Քունգ ֆուի ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Կամիլ Ռաբադանովը հայտնել է, որ հավաքականի ադրբեջանական թիմը ներողություն է խնդրել հայերի թիմից, որպեսզի կարողանա մասնակցել Մոսկվայում ընթանալիք մրցաշարին:
Նրանք ներողություն են խնդրել Ուկրաինայում դրսևորած իրենց ագրեսիվ վարքի համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթացած առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկը հարվածել էր Դավիթ Պետրոսյանին. սա պատճառ էր դարձել մեծ ծեծկռտուքի: