Ես ամաչում եմ, որ մեր նախագահը պոռնկանոցի դուռ ա բացում. Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) զայրացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ուղիղ եթերում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է «Միայնակ գայլ» անունով, հայտնեց, որ ոստիկաններին բաց են թողել մարդասիրությունից ելնելով, իսկ զենքերը վայր դնելու մասին լուրերը սուտ են. «Մենք մարդասիրական քայլի ենք գնացել` առաջին ոստիկանից մինչև վերջին ոստիկանին բաց թողնելով: Մենք իրենց նման չենք խաբում ժողովրդին, թե պիտի զենքերը վայր դնենք կամ մեկ այլ բան: Ուղղակի ես ամաչում եմ, որ մեր երկրի առաջին դեմքը չի գնում գործարանի դուռ կտրում, որ իմ ժողովուրդը ապրի: Էթում խանութի, հուրանոցի դուռ ա բացում, պոռնկնաոցի դուռ ա բացում կարմիր լենտերով: Դա պետք ա նախարարը, անի, գնում ա նրանց գործն ա անում»:

Լրագրողների հնչեցրած հարցերի ընթացքում ազատամարտիկը զայրացավ` ասելով, որ Սերժ Սարգսյանի անունն իր մոտ չհնչեցնեն. «Ինքն իմ ի՞նչն ա, իրան ո՞վ ա ընտրել: Ես չեմ ընտրել, էս մարդը չի ընտրել. ո՞վ ա ընտրել»:




Լրահոս