«Ո՞ր ընկերդ եկավ ինձ օգնի էս օրերին». «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկի հաշմանդամ հայրը նրան տուն կանչեց, որդին նախընտրեց մնալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Էդգար Սողոմոնյանի հայրը, ով օրեր առաջ ոստիկանության կազմակերպած ասուլսին խնդրում էր որդուն տուն վերադարձնել, այսօր արդեն ՊՊԾ գնդի տարածքում է:

Նա որդուն հորդորում է տուն գնալ և վերջ դնել այս ամենին. «Ես արդեն երրորդ օրն ա, որ զուգարան չեմ կարողանում գնալ, ո՞ր մի ընկերդ եկավ գոնե մի անգամ իսկ տեսակցության, որ դու հիմա մնում ես դրանց փրկության համար»:

Ազատամարտիկ Վիատալի Բալասանյանը խոսքն ուղղելով այնտեղ հավաքվածներին` հարցրեց, թե արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր դեմ են Էդգարի գնալուն, ստացավ բոլորի կողմից բացասական պատասխան:

Սակայն Էդգարը չլսեց հորը և չգնաց նրա հետ, թեպետ նրա զենքը հետ վերցրին:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս