ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ծառայողական քննություն է ընթանում, ապա ո՞ր դեպքերում այն կարող է դադարեցվել: Եվ ո՞ր պահից է ավարտված համարվում ծառայողական քննության անցկացումը:

Արա Հովհաննիսյան (41 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝
ա) կողմերն իրենց ներկայացրած դիմումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում խորհուրդ,
բ) քաղաքացիական ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ օրենքով նախատեuված համապատաuխան կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ,
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը մահացել է,
դ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած կամ կարգապահական տույժի ենթակա կամ փորձաշրջանը չանցնելու հիմքով պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:
Նշենք, որ ծառայողական քննության անցկացումն ավարտված է համարվում ծառայողական քննություն վարողի կողմից այդ մասին կողմերին հայտնելու եւ ծանոթանալու համար նյութերը տրամադրելու պահից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղծառայողների աշխատավարձը բավական ցածր է: Չնայած ծրագրեր կան, որ 2014թ. այն կբարձրանա 20 տոկոսով, իսկ 2015թ. եւս 20 տոկոսով, սակայն հաշվի առնելով երկրի տնտեսական աճի ցուցանիշը՝ դա խիստ կասկածելի է:




Լրահոս