ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանն ասել է, որ նախարարի պաշտոնից դուրս գալուց հետո զբաղված է եղել գործարարությամբ հիմնականում գյուղատնտեսական ոլորտում: «Իմիջիայլոց, այն բավական հետաքրքրել է ինձ: Միաժամանակ ընկերներով հիմնադրել ենք կազմակերպություն արտերկրում, որի միջոցով շուտով նաեւ լուրջ ներդրումներ կլինեն ՀՀ-ում»,-տեղեկացրել է նախկին նախարարը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե չի մտածում պետական համակարգ վերադառնալու մասին, Գրիգորյանը պատասխանել է. «Դե ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո պետական աշխատանքի մասին, ճիշտն ասած, չեմ էլ մտածել… Եթե անկեղծ, այս ընթացքում ունեցել եմ մի քանի առաջարկներ, սակայն նախընտրել եմ հանգստանալ»: «Չե՞ք ուզում՝ մի քիչ էլ ես հանգստանամ»,-կատակել է Գրիգորյանը՝ առայժմ ապագային առնչվող չակերտները չբացելով:




Լրահոս