«Անվանական նվազագույն աշխատավարձը 2014թ.-ին նախատեսվում է բարձրացնել 66 հազար դրամի, այսինքն՝ տարբերությունը 132 հազար դրամ է լինելու: Ըստ գործակցի՝ պատգամավորինը 10 է, նախարարինը՝ 12. այդ դեպքում չեմ հասկանում, այդ երկու միավորը 132 հազ. դրամի՞ է հավասար»:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը չի հասկանում, թե ինչու պետք է պատգամավորը նախարարից 132 հազար դրամ պակաս ստանա: Հավանաբար իր ստացած աշխատավարձից էլ գոհ չէ եւ, անշուշտ, կուզեր նախարարից էլ ավել ստանալ: Հետաքրքիրն այն է, որ երբ խոսքը վերաբերում է իրենց աշխատավարձերին, անմիջապես աշխուժություն է սկսվում, ակտիվ քննարկումներ, մարդիկ պարզապես կոճակ սեղմողներից միանգամից վերածվում են լսողների, հարցեր տվողների, առաջադրողների: Սակայն երբ խոսքը ոչ թե իրենց, այլ ժողովրդի փողերի, քաղաքացիների աշխատավարձերի բարձրացման մասին է, էնտուզիազմը միանգամից կորում է: