ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխատավարձն ընդհանրապես մարդու աշխատանքի դիմաց է տրվում: Բնականաբար ես աշխատավարձի բարձրացման կարիք չունեմ: Բայց խի չէ որ, թող բյուջեն ավելի շատ լինի, ժողովրդի սոցիալական հարցերով զբաղվի»:

Աշոտ Աղաբաբյան «Սլաք»

Ինչպիսի՜ մտահոգություն եւ սրտացավություն ժողովրդի հանդեպ: Սակայն երբ Հանրապետական կուսակցությունը, որի անդամն է Աշոտ Աղաբաբյանը, տարիներ շարունակ թալանում է սեփական ժողովրդին, այդ դեպքում կարծես թե մտահոգությունը չի երեւում: ՀՀԿ-ականները միայն գեղեցիկ եւ մեծ-մեծ խոսքեր են սիրում ասել: Բնական է, որ մեծահարուստ Աշոտ Աղաբաբյանը, որը համատեղության կարգով նաեւ հանրահայտ Գալուստ Սահակյանի աներձագն է, փողի խնդիր չունի եւ առհասարակ կարող է աշխատավարձ էլ չվերցնել, բայց ի՞նչ անի աշխատավարձի հույսին մնացած մարդը:




Լրահոս