
Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը չի մտել «քսանյակի» եզրափակիչ կոմյունիկե։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։ «Ինչ-որ մեկն անցավ է ընդունում Թուրքիայի կառավարության կողմից երկրի տնտեսության կայունության պահպանման կիրառվող միջոցները, ոմանք էլ երկրի նախագահին են ուղարկում քաղաքականությունը մեղմելու անհրաժեշտության մասին ահազանգեր։
Պատվիրակության (Թուրքիայի – խմբ.) տրամաբանական ցանկությունն է այս համաժողովում ստանալ նախագահի քաղաքականության աջակցությունը։ Բայց չենք պայմանավորվել այն մասին, թե ինչ բառեր օգտագործել (կոմյունիկեում – խմբ. ), քանի որ գործընկերները ցանկանում էին փոքր-ինչ ավելին, քան աջակցության մասին ընդհանուր բառերն են»», ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍը, հայտնել է Ստորչակը։ Ավել վաղ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ կոմյունիկեի նախագիծ է ներառվել «քսանյակի» կողմից կոմյունիկեում ներառվել է Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը: