
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը:
7-րդ տեղի համար խաղում Հայաստանի թիմը մրցում էր Սան Մարինոյի թիմի հետ: Հաղթելով գրեթե բոլոր քառորդներումʼ թիմը վերջին քառորդում կորցրեց ունեցած առավելությունը և պարտվեց 67:73 հաշվով:
Այսպիսով, մինչև 16 տարեկանների Հայաստանի թիմն, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, գրավեց 8-րդ տեղը:
ՀԱՕԿ լրատվության բաժին