Վիտալի Բալասանյանը միջնորդությունը ստանձնել է կամովին, որից հետո ինքը դիմել էր իշխանություններին և ներսում գտնվող տղաներին, ովքեր տվել էին իրենց համաձայնութունը, և նա պատվով վարում էր իր միջնորդությունը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով Բալասանյանի դեմ հնչող հայտարարությունների մասին` ըստ որի Ժիրայր Սէֆիլյանը չի ասել, որ այլևս չի պահանջում Ս. Սարգսյանի հրաժարականը, Իսագուլյանը նշեց. «Լավ ճանաչելով նրան և այս օրերին էլ մշտական կապի մեջ լինելով, որևէ բան սուտ չի ասել: Հայտարարելով, որ կոնտեքստից է կտրվել և ասել, որ Բալասանյանը ստում է, դա իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է: Ես հավատում եմ Վիտալի Բալասանյանին և վստահ եմ, որ նա իր ջանքերը կշարունակի, որպեսզի հասնենք հաջողության: Ես ինքս չեմ զրուցել Սէֆիլյանի հետ, բայց վստահ եմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կլինեն: Նման խոսակցություն եղել է. հիմա այդ խոսակցությունը ոնց է ընկալել Ենիգոմշյանը և ոնց է ընկալել Բալասանյանը. ես գիտեմ, որ Ժիրայրը տեսել է` ինչ խոսվում է, արձանագրվում է»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան