
«Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը որդի է ունեցել: Այս մասին պարզ է դառնում պարուհու Facebook-յան էջից: Վիկան և ամուսինը որդուն Լևոն են անվանել:
Նշենք, որ զույգի առաջնեկը` Նանուլը, 6 տարեկան է:
ArmLur.am-ի խմբագրակազմը շնորհավորում է պարուհուն` փոքրիկին մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն: