ԱԻՆ-ի նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյայի պատկառելի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը բավական պատկառելի ունեցվածքի տեր է:

Վերջինս 2015 թվականի արդյունքներով հայտարարագրել է 33 միլիոն 600 հազար դրամ, 370 հազար դոլար եւ 165 հազար եվրո դրամական միջոց: Անցած տարվա ընթացքում նա 15 մլն դրամով գնել է «TOYOTA CAMRY» մակնիշի ավտոմեքենա: Բացի այդ՝ Ղազարյանն անցած տարվա ընթացքում նաեւ 13 մլն 200 հազար դրամ արժողությամբ ինչ-որ կահույք է գնել: Փրկարար ծառայության տնօրենի աշխատավարձը, սակայն, այդքան էլ չի տրամադրում նման պատկառելի կարողություն կուտակելու հարցում, քանի որ այն ընդամենը տարեկան 5 մլն 228 հազար դրամ է կազմում, կամ նույնն է, թե ամսական 435 հազար դրամ:




Լրահոս