Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունների նոր միջնորդ կողմ է հանդիսանում Սիսիանի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ, ով «Սասնա ծռեր»-ի և իշխանությունների միջև բանակցություններին քաջատեղյակ է` մտերիմ լինելով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:
Իսագուլյանը մեզ փոխանցեց, որ այս ամբողջ ընթացքում, ինչ Բալասանյանը եղել է Երևանում և բանակցել խմբավորման անդամների հետ, նրա հետ բանակցություններին մասնակցել է նաև հենց Աշոտ Մինասյանը և այժմ տարօրինակ է համարում տղաների նման հայտարարությունները:
Իսագուլյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ ի սկզբանե խմբավորման անդամները և հենց Պավել Մանուկյանը դեմ են եղել, որ Մինասյանը Բալասանյանի հետ միասին մասնակցի բանակցություններին և այժմ տարօրինակ է համարում նրանց կողմից հնչող հայտարարությունները:
Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Մինասյանի հետ, սակայն Իսագուլյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը: «Մինասյանին որևէ մեկը չի առաջարկել միջնորդ լինել, նա բանակցութունների գնացել է Բալասանյանի առաջարկությամբ և ինքը որևէ մեկին համաձայնություն չի տվել որպես միջնորդ հանդես գալու: Նա գտնում է, որ Վիտալի Բալասանյանը որևէ բան չի ասել, որը չի համապատասխանում իրականությանը և որևէ առիթ չկա նրա միջնորդությունը մերժելու համար», – եզրափակեց նա: