ՀԱՐՑ. Եթե կնքվում է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրական պայմանագիր, ապա դա ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում, այսինքն՝ ինչպե՞ս է ձեւավորվում ԱՊՊԱ ապահովագրավճարը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապահովագրավճարի հաշվարկման հիմքում ընկած են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հիմնավորված ապահովագրավճարները: Դրանց մեծության վրա ազդում են հետեւյալ գործոնները.
1. ավտոմեքենայի տեսակը,
2. ավտոմեքենայի հզորությունը,
3. վարորդի տարիքը եւ վարորդական փորձը,
4. ավտոմեքենայի օգտագործման նպատակը,
5. ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը:
ապահովագրական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, որ մինչ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության պայմանագիրը կնքելը, ավելի լավ կլիներ` վերին օղակներն ուշադրություն դարձնեին ավտոճանապարհների բարեկարգմանը, երթեւեկության բարելավմանը, ճանապարհային կարգուկանոնի կիրառմանը, որից հետո նոր կարելի էր մտածել ԱՊՊԱ պայմանագրի տարածման մասին: