
Խորենացի փողոցում «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են հրդեհել: Նրա խոսքով, դա արվել է ի նշան բողոքի, որ իրենց սնունդով չեն ապահովում:
Ավելի վաղ այսպիսի տեղեկություն էր փոխանցել նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Նա նշել է նաև, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և կշարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։