Հրապարակ. 5-6 միլիոն դրամ ռեստորաններին՝ իրենց ապրանքանիշն ընտրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շատ քիչ բնագավառներում է իրական մրցակցություն մնացել։ Դրանցից է գազավորված և առանց գազի ջրերի արտադրությունը, որտեղ մեծ մրցակցություն կա։ Սակայն որոշ արտադրողներ գտել են եղանակը մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար։ Մասնավորապես, նման գործընթաց են իրականացնում “Ջերմուկը”, “Բյուրեղը”, “Նոյը”։
 
Օրերս պատահաբար տեղեկացանք, որ երևանյան մի շարք սննդի կետեր հրաժարվել են “Ապարան ջրից”, որն իր որակական հատկանիշներով դրսի շուկայում բավականին բարձր է գնահատվում և հիմնականում արտահանվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Եվրոպա։ Երբ փորձել են հասկանալ, թե ինչն է հրաժարվելու պատճառը, պարզվել է, որ “Բյուրեղի” դիստրիբյուտորները խորամանկ ծրագիր են իրականացրել։ “Ապարան ջրիցե հրաժարվելու գինը եղել է 5-6 միլիոն դրամ, որը սիրահոժար վճարել են տվյալ սրճարան-ռեստորաններին՝ իրենց ապրանքանիշն ընտրելու համար”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս