Խորենացու փողոցում տեղի ունեցող իրադարձություններից 8 օր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի զինյալների` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո:

Վերջին երկու օրերին` իրադարձությունների հանգուցալուծման գործում, ինչպես հայտնի է, ակտիվ դերակատարություն ուներ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, սակայն ինչպես երեկ ավելի ուշ հաղորդեց Վարուժան Ավետիսյանը` Բալասանյանն այլևս միջնորդական առաքելություն չի իրականացնելու, և «Սասնա ծռերը» բանակցում է այլ անձանց հետ` միջնորդական առաքելություն ստանձնելու համար: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, թե Աշոտ Մինասյանն է լինելո բանակցող կողմ, սակայն Գառնիկ Իսագուլյանը հերքեզ դա մեզ հետ զրույցում:

22 ժամ շարունակ առանց սննդի մնացած  «Սասնա ծռեր» խմբի անդամները, ի նշան բողոքի, երեկ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են այրել: ՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանն ավելի վաղ ասել էր, որ չնայած ավտոմեքենա հրդեհելու փաստին, պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և շարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։

 

 




Լրահոս