«Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ. 10 րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամները զրկվել են ոչ միայն ջրից և լույսից, այլև ցանկացած կապի միջոցից: Քիչ առաջ այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ գիշերվանից խմբի անդամների հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:

«Մոտ 10 ժամ է` կապի միջոցներն անջատված են: Սրանք ինքնին իշխանության կողմից սրացման քայլեր են: Բայց դրանով վարչախումբը չի բավարարվում. մի կողմից հայտարաում է, որ բանակցությունները շարունակվում են, մյուս կողմից խախտում է դրանք: Տղաներն այս ընթացքում ապացուցել են, որ իրենք կողմ են սրացման չգնալու, սակայն իշխանությունները գնում են սադրիչ քայլերի: Վարչախումբը գնում է նաև անվտանգության իմաստով սրացման: Փորձ է արվել մոտենալ տարածքին և պատ քանդել: Կան մեկից ավելի հաստատված փաստեր` ներառյալ բնակիչների խոսքերը: Սրացման նոր քայլ է արվել, ռազմական ուղղաթիռը թռել է տարածքի վրայով: 10 րոպե առաջ դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իշխանությունները հանգիստ մթնոլորտի մեջ բանակցությունները շարունակելուն կողմ չեն: Նրանք վտանգավոր սրացման ուղղությամբ են գնում: Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ: Մենք հուսով ենք, որ նրանք չեն գնա ոչ միայն տղաների և ոստիկանների արյունահեղության ուղղությամբ քայլերի, այլև քայլերի, որոնք շատ ճակատագրական կարող են լինել երկրի համար»,- իր խոսքում ասաց Ենիգոմշյանը:




Լրահոս