Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրու֊թյունները խոստանում են ամենաթեժը լինել:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հիշեցնում, որ Հովիկ Աբրահամ֊յանին չհաջողվեց համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հանեն իրենց թեկ֊նածուին: Որոշ տեղեկություններով՝ Արգամիչը “տակից” ուզում Է, որ Արա֊րատում հաղթի ԲՀԿ թեկնածուն, որ նորանշանակ մարզպետը շատ չուժե֊ղանա, ինքը մարզում պահի իր դերակատարությունը: Արգամիչի եղբոր որ֊դին մարզի ոստիկանապետն է, եղ֊բայր Ջոնիկի խնամին՝ Վարդան Մամիկոնյանը, հարկային ծառայության պե֊տը: Հովիկ Աբրահամյանը և մարզպե֊տը երկրի առաջին դեմքից հրահանգ են ստացել՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ թեկնածուն հաղթի: Ընտրություն֊ներին ուշի-ուշով հետևող Վովա Գասպարյանն օրումեջ ,պաչտավոյ գոլուբներե է ուղարկում՝ իրավիճակն “զգա֊լու” համար: Պայքարն այնքան անզիջում Է դարձել, որ օրերս ցեմենտի գոր֊ծարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին “հարելու մեղադրանքով”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։