Մեկ շաբաթվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է իրականցվում ժողովրդից մաքսիմալ աջակցություն ստանալը և գնդի շուրջ հավաքելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքի գրավումը «Սասնա ծռեր» խմբի կողմից:
Քաղտեխնոլոգի խոսքով` սա քաղաքական ակցիա է:
«Այստեղ ամենակարևոր պահանջը Ղարաբաղի տարածքների հանձնման խնդրի լուծումն է: Եվ Վիտալի Բալասանյանն էլ հայտնեց, որ լարվածությունը հենց դրա շուրջ է գոյանում: Ապստամբներին հաջողվել է կապ հաստատել դրսի հատկապես լրագրողների հետ: Դա մեծ բան է»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` իշխանությունը երկու պատճառ ունի պասիվ լինելու:
Առաջինը, որ իշխանությունները չեն ուզում արյունահեղություն լինի, երկրորդը Ղարաբաղի հարցն է: «Հիմա հասկացնում են միջնորդ երկրներին, որ այս պարագայում հնարավոր չէ որևէ քայլ ձեռնարկել»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է պատանդներին ազատ արձակելուն, քաղտեխնոլոգը նկատում է, որ դա հետաքրքիր քաղաքական, մարդասիրակն քայլ էր. «Կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությունը լուրջ փակուղու մեջ է հայտնվել: Իսկ մնացած հարցերը լուծվող հարցեր են: Իշխանությունները պատրաստակամ են բանակցել Սէֆիլյանի և այլ հարցերի շուրջ: Չկա այն լիդերը, որին հասարակությունը հավատա»,- եզրափակեց նա: