Փամբակ և Դարանակ գյուղերի բնակիչները բողքում են՝ ճանապարհներն անանցանելի են. մարզպետի խոսքով` վերանորոգման համար փող չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Փամբակ, Դարանակ գյուղերի բնակիչները դուրս են եկել փողոց. նրանք պահանջում են, որպեսզի անանցանելի ճանապարհները վերանորոգվեն և վերականգնվեն:

Բնակիչների խոսքով, գյուղ են գնացել Կառավարության ներկայացուցիչներն ու խոստացել, որ խնդիրը կլուծվի, սակայն իրենք այլևս սպասել չեն ցանկանում:

ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար, թե ինչու խնդիրը չի լուծվում. «Այդպիսի բան ես էլ լսեցի, բայց նման բան չկա: Այդ ճանապարհը ճանշին ընկերությունը պարբերաբար հարթեցնում է, մինչև որ առաջիկայում որևէ ծրագրում ընդգրկվի ու այդ ճանապարհը ասֆալտապատվի»:

Նա նաև նշեց, որ այդ ճանապարհը վերանորոգելու համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ. «Մասնակի այդ ճանապարհը հասնում է 26 կիլոմետրի, միջինով`40, իսկ եթե ամբողջական ասֆալտապատվի, կհասնի 60 կիլոմետրի: Դրա վերանորոգումը մինիմում 10 միլիարդի է հասնում: Դա հողային ճանապարհ է, և մենք պարբերաբար համապատասխան ցուցումներ ենք տալիս, որպեսզի այն հարթեցվի մինչև ֆինանսական միջոցներ կհայթայթենք, և այդ ճանապարհը կասֆալտապատվի»:




Լրահոս