Ժողովուրդ.Մարգար Օհանյանը հայտնի տրիոյի հետ Դուբայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է։ Դեռևս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին։ Նշվում է նաև, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
 
Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Մ. Օհանյանի եղբորից՝ Մեծամորի նախկին ոստիկանապետ Մուշեղ Օհանյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը. ,Այո, երկրից դուրս է եկել, մի քանի օրից նոր կվերադառնաե։ Ի դեպ, լուրեր կան, որ վերջին ժամանակահատվածում լարվել են նաև Օհանյան եղբայրների փոխհարաբերությունները, սակայն մեր զրուցակիցն ասաց, թե դրանք ընդամենը հերյուրանքներ են”։
 
Մանրամասներն՝այսօրվա համարում
 




Լրահոս