«Միանում ենք «Սասնա ծռեր» զինված խմբի պահանջին»․ արձագանք՝ Կապանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Էրեբունու ոստիկանական ՊՊԾ գնդում ծավալվող իրադարձություններն անտարբեր չեն թողել նաեւ Կապանի մի խումբ քաղաքացիների, ովքեր ամեն օր երեկոյան ժամը ութին հավաքվում են քաղաքապետարանի այգում եւ քննարկում զարգացումները: Մտահոգ իրավիճակով նրանք համատեղ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

Խորապես գիտակցելով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների լրջությունը՝ հարկ ենք համարում ներկայացնելու մեր դիրքորոշումը և ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր տեսլականը

• Ոստիկանության զորամասը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանդիսանում են հայրենիքի անմնացորդ նվիրյալներ, ուստի իրականությունը աղավաղելու փորձերը համարում ենք անհեռանկարային:

• Հայաստանի հանրապետությունում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և իշխանությունը չունի հասարակության վստահությունը ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականության ոլորտներում:

• Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ միանում ենք «Սասնա ծռեր» զինված խմբի պահանջին: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող նոր իշխանություն:

Խմբի անդամներ՝

Արմեն Փարսադանյան

Ռոբերտ Անտոնյան

Գագիկ Ղահրամանյան

Տիրայր Ղահրամանյան

Վլադիկ Ղուկասյան




Լրահոս