Ժառանգության Հայք երիտմիությունը դեմ է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության “Հայք” երիտասարդական-ուսանողական միություն հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.
“Մենք` “Ժառանգություն” կուսակցության “Հայք” երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և  պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման:
Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով ,հաղթանակիե հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝  արդեն տևական ժամանակ որոշումներն ընդունելով կամայական, կլանային շահերից ելնելով, և տվյալ պարագայում՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների և մասնավորապես երևանցիների սոցիալական վիճակը,:
Մենք ակտիվորեն մասնակցել ենք “Վճարում ենք 100 դրամ” շարժմանը, ինչպես նաև Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն եւ ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:
Միանում ենք “Վճարում ենք 100 դրամ” շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության և սոցիալական արդարության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության”:




Լրահոս