Նոր բացահայտումներ «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարողների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի տասնյոթից մինչ այժմ ԱԱԾ ներկայացրել է «Սասնա ծռեր» խմբավորման հետ անմիջական կապ ունեցող և նրանց օժանդակող անձանց տվյալներ:
Ինչպես երևում է նրանց հրապարակած երկու տեսանյութերում ձերբակալվածները յոթն են:

Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:

Մասնավորապես, այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը: Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը և դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում»

Իսկ հուլիսի 25-ին տարածած հաղորդագրության մեջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ:

ԱԱԾ նաև հայտնում է, որ իրենց ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման ժամանակ օգտագործված բեռնատարի սեփականատերը ցուցմունք է տվել Սասնա ծռեր խմբավորման անդամների դեմ: Նա նշել է, որ խմբի առանձին անդամները վերցրել բեռնառատարը իր ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա նրանք նշում են` դրա համար թեև քիչ, բայց դեռ ժամանակ կա:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս