Անի Նավասարդյանն ազատ արձակվեց. ինչում էր նա մեղադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հունիսի 23-ին ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Անին ժամանակավոր գտնվում էր մեկուսարանում: Նրան ձերբակալել էին զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:

Հիշեցնենք՝ Անի Նավասարդյանը Խորենացու փողոցում վերջին օրերին տեղի ունցած հավաքներից մեկում հայտարարել էր, թե իր ազգականը ՊՊԾ գնդի տարածքը գրաված՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկն է:

ArmLur.am-ն Անիի իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանից տեղեկավավ. «Քիչ առաջ Անի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Անին այս պահին ազատ արձակվեց»:
Իրավաապաաշտպանը հավելեց, որ Անիին մեղադրանք չեր առաջադրվել:




Լրահոս