«Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր.
«Երեք ժամ առաջ հայտնել էինք, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երեւան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած նկատվել էր երկրորդ ուղղաթիռը:
Այժմ հայտնում ենք, որ մեկ ժամ առաջ անցավ երրորդ ուղղաթիռը եւ հենց նոր անցավ չորրորդը: Երրորդ և չորրորդ ուղղաթիռները թռչում են Արագածի մոտից՝ բավական բարձրության վրա, մեծ հավանականությամբ նրանք դուրս են գալիս Արագածի հենց ետևից, հետեւաբար նրանք 102-րդ բազային են: Այս ընթացքում Երևանից ետ չեն վերադարձել 4 ուղղաթիռներից որևէ մեկը: Նրանց մոտավոր ուղղությունն է՝ Օշականի վրայով, Սասունիկի մոտով դեպի Երեւան»:
Քիչ առաջ Ազատություն ռադիոկայանը Խորենացու փողոցից ուղիղ եթերով նույնպես փոխանցեց, որ ուղղաթիռներ են ՊՊԾ գնդի տարաքծի շուրջ պտտվում:
Նշենք, որ փորձեցինք ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: