«Սասնա ծռեր» խմբի տղաների հետ արդեն հնարավոր է կապ հաստատել. Ալեք Ենիգոմշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հատարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են ոչ միայն լույսից և ջրից, այլև կապի ցանկացած միջոցից:

ArmLur.am-ը փորձեց Ալեք Ենիգոմշյանից ճշտել, թե ինչ վիճակ է այս պահին այնտեղ: Նա մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ այս պահին արդեն հնարավոր է կապ հաստատել, նրանք կապի մեջ են: Ալեք Ենիգոմշյանն ավելի մանրամասն չներկայցրեց իրավիճակը, նշելով, որ շատ զբաղված է:

Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանը նաև ասաց, որ լրագրողները չեն կարողանում կապ հաստատել, քանի որ այդ դեպքում վտանգ կլինի. «Իրենց մոտ գտնվող հեռաախոսահամարները չեմ կարող ասել, եթե շփվեն, սպառնալիք կա, որ նրանք կզրկվեն կապից», հավելեց նա:




Լրահոս